Կենսագրական | Հրապարակագիրը | Թատերագիրը | Հետադարձ կապ
«ԱԶԴԱԿ»
Արա Արծրունու հրապարակագրական առաջին գործը կարելի է համարել «ԵՂԵՌՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ» հոդվածաշարը, որը 1971 թ. 31 հաջորդական հոդվածներով լույս տեսավ «ԱԶԴԱԿ» օրաթերթի ապրիլ-մայիս համարներում: Հայ դատի հանձնախումբը ստանձնեց հոդվածաշարը գիրքի վերածելու ծրագիրը: Գիրքը լույս տեսավ 1972 թ. սկզբին Բեյրութի Համազգայինի «Վահե Սեթյան» տպարանում: Հեղինակը, որ մինչ այդ մերժելով «ԱԶԴԱԿ» օրաթերթի տնօրեն Երվանդ Փամբուկյանի նեղմիտ կեցվածքը, տվել էր իր աշխատակցի հրաժարականը, «իբրև պատիժ» չստացավ «ԵՂԵՌՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ» հատորի` իրեն խոստացված հարյուր օրինակները:
«ԱՐԾԻՒ»
Պարագայական յօդուածներէ ետք, Արա Արծրունի 2000 թուականին վերադարձաւ հրապարակագրութեան «ԱՐԾԻՒ» գրական և հասարակական թերթին մէջ` իր ազգային քննադատական յօդուածներով:
«ԱՐԱ ԱՐԾՐՈՒՆԻ ԵՒ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹԻՒՆ»
1969-ին, Սիմոն Սիմոնեանի «ՍՓԻՒՌՔ-ԳԱՐՈՒՆ» թերթին մէջ (խմբագրութեամբ` Վեհանոյշ Թէքեանի, Վարդի Քէշիշեանի և Արա Արծրունիի) լոյս կը տեսնէ Արա Արծրունիի «ՆԱՒԱԲԵԿԵԱԼ` ԲԱՅՑ ՈՉ ՊԱՐՏԵԱԼ» արձակ բանաստեղծութիւնը` լի հայրենաբաղձութեան և հայրենադարձութեան զգացումներով:
Կենսագրական | Հրապարակագիրը | Թատերագիրը | Հետադարձ կապ |